Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում կարտոֆիլը ձմռանը կթանկանա` մեկ կիլոգրամի դիմաց կազմելով 200 դրամ. փորձագետ

02.11.2012, 14:05
Հայաստանում կարտոֆիլի գներն ամանորյա տոներից հետո կաճեն` մեկ կիլոգրամի դիմաց հասնելով 200 դրամի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության (ՀԱԳՄ) ղեկավար Հրաչ Բերբերյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կարտոֆիլի գներն ամանորյա տոներից հետո կաճեն` մեկ կիլոգրամի դիմաց հասնելով 200 դրամի, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Ագրարագյուղացիական միության (ՀԱԳՄ) ղեկավար Հրաչ Բերբերյանը։

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների` ընթացիկ տարվա սեպտեմբերին կարտոֆիլի միջին գինը կազմել է մեկ կիլոգրամի դիմաց 140 դրամ։

Ըստ Բերբերյանի` բերքահավաքն արդեն ավարտվել է, և խոշոր ֆերմերներն  պահեստավորում են այն, որպեսզի ձմռանն առավել բարձր գներով վաճառքի հանեն, այն ժամանակ, երբ փոքր ֆերմերներն արդեն այժմ իրացնում են իրենց արտադրանքը շուկայում գործող գներով։  

«Ընթացիկ տարում, 2011թ.–ի համեմատ, կարտոֆիլի բերքը կրճատվել է 30–35 տոկոսով»,– ասաց Բերբերյանը` չմատնանշելով բերքի ծավալի կոնկրետ ցուցանիշները։

Ըստ Բերբերյանի` բերքի ծավալների կրճատման պատճառ են դարձել երկիր ներմուծված անորակ սերմերը, ինչպես նաև կարտոֆիլի ցեցը, որը վնասել է Արարատի և Արմավիրի մարզերի 45 գյուղերի բերքը։

«Եթե ի սկզբանե ցեցը տարածվել էր միայն երկու գյուղերում, ապա արդեն այժմ գյուղացիների և մի շարք կառույցների անուշադրության պատճառով 45 գյուղ է վարակվել»,– ասաց ՀԱԳՄ-ի նախագահը` ավելացնելով, որ եթե կարտոֆիլի ցեցի դեմ պայքարելու միջոցներ չձեռնարկվեն, ապա մի քանի տարի անց կարտոֆիլի, լոլիկի և ծխախոտի արտադրողները կարող են լուրջ խնդիրիների բախվել։

Բերբերյանը տեղեկացրեց նաև, որ կարտոֆիլի և այլ մորմազգի մշակաբույսերի, այդ թվում` բադրիջանի, տոմատի և պղպեղի, հետագա վարակումը կանխելու համար, հայ գյուղացիները պետք է վարակված տարածքներում դրանց փոխարեն սկսեն աճեցնել, մասնավորապես, վարունգ, ձմերուկ, դդում, սոխ և սխտոր։

Բացի այդ, նա խորհուրդ տվեց դիմել ինտենսիվ քիմիական մեթոդների` վնասատու միջատների դեմ պայքարում։--0--