Рейтинг@Mail.ru
USD
378.26
EUR
446.88
RUB
4.9259
GEL
140.65
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանում հունվար–հունիս ամիսներին գազասպառողների թիվը հասել է 642,9 հազարի. ՀայՌուսգազարդ

09.07.2013, 15:47
2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 642 909 բաժանորդ, հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։
Հայաստանում հունվար–հունիս ամիսներին գազասպառողների թիվը հասել է 642,9 հազարի. ՀայՌուսգազարդ
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 642 909 բաժանորդ, հայտնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունը։

«Ընթացիկ տարվա վեց ամիսներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ի փաստացի գազասպառող բաժանորդների թիվն ավելացել է 4358-ով, որից 748-ը՝ հունիսին»,– նշվում է հաղորդագրության մեջ։

«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհատերն է։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ --0—