Հայաստանում հունվար-հունիսին մշակող արդյունաբերության արտադրությունը նվազել է 19.1%-ով՝ կազմելով 840 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի․/ԱՌԿԱ/․ Մշակող արդյունաբերության արտադրության ծավալը 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 839,963.6 մլն դրամ, ինչը 19.1%-ով կրճատվել է 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսների համեմատ: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:
Միաժամանակ, հունիսին արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալը կազմել է 154,416.3 մլն դրամ, որը 2024 թ.-ի հունիսի համեմատ նվազել է 6.2%-ով, իսկ 2025 թ.-ի մայիսի համեմատ՝ աճել 2.9%-ով։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունաբերության ընդհանուր կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը բաժին է ընկնում սննդամթերքի արտադրությանը՝ 31.6%: Այս հատվածը, նախորդ տարվա հունվար-մայիսի համեմատ, գրանցել է 4.5% աճ, արտադրվել է 265,768.7 մլն դրամի մթերք:
Ըստ տեսակարար կշռի՝ առաջատար հնգյակում են նաև ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը՝ մասնաբաժինը՝ 17.1%, աճը՝ 66.3%, ծավալը՝ 143,865.9 մլն դրամ, հիմնական մետաղների արտադրությունը՝ մասնաբաժինը՝ 10.8%, անկում՝ 73.8%, ծավալը՝ 91,008.4 մլն դրամ, ըմպելիքների արտադրությունը՝ մասնաբաժինը՝ 10.6%, անկում՝ 14.7%, ծավալը՝ 89,047.7 մլն դրամ, այլ ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունը՝ մասնաբաժինը՝ 8.5%, անկում՝ 15.4%, ծավալը՝ 71,094.0 մլն դրամ։
Ռետինե և պլաստմասե արտադրատեսակների արտադրության մասնաբաժինը կազմում է 2.8% (աճը՝ 10.8%, ծավալը՝ 23,218.4 մլն դրամ), պոլիգրաֆիական գործունեությանը, գրառված կրիչների բազմացումը՝ 2.7% (աճը՝ 9.5%, ծավալը՝ 22,573.6 մլն դրամ), հագուստի արտադրությանը՝ 2.2% (անկում՝ 8.3%, ծավալը՝ 18,636.9 մլն դրամ), և էլեկտրական սարքավորումների արտադրությանը՝ 1.8% (աճը՝ 6%, ծավալը՝ 15,055.5 մլն դրամ):
Թղթի և ստվարաթղթե այլ արտադրատեսակների արտադրության մասնաբաժինը կազմում է 1.7% (անկում 4.1%, ծավալը՝ 14,756.9 մլն դրամ), իսկ քիմիական արտադրատեսակների արտադրությունը՝ 1.6% (աճ 59.3%, ծավալը՝ 13,929.0 մլն դրամ):
Պատրաստի մետաղական արտադրատեսակի արտադրության մասնաբաժինը, բացառությամբ մեքենաների և սարքավորանքների, կազմում է 1.5% (աճը՝ 9.5%, ծավալը՝ 13,069.0 մլն դրամ), ուրիշ խմբավորումներում չներառված մեքենաների և սարքավորանքների արտադրությանը՝ 1.3% (աճը՝ 2.2 անգամ, ծավալը՝ 10,725.8 մլն դրամ):
Կահույքի արտադրությունը (անկում 9.9%, ծավալը՝ 7,648.7 մլն դրամ) և մեքենաների ու սարքավորանքի նորոգումն ու տեղադրումը (աճ 42.9%, ծավալը՝ 7,279.6 մլն դրամ) կազմել են 0.9%։
Հիմնական դեղագործական արտադրանքի և դեղերի արտադրության մասնաբաժինը կազմում է 0.8% (աճը՝ 8.5%, ծավալը՝ 6,618.4 միլիոն դրամ), համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրությանը՝ 0.6% (աճը՝ 69.3%, ծավալը՝ 5,043.3 միլիոն դրամ), տեքստիլ արտադրատեսակի արտադրությանը՝ 0.3% (աճը՝ 7.6%, ծավալը՝ 2,700.9 միլիոն դրամ):
Կաշվե իրերի արտադրության (26.4% անկում, ծավալը՝ 1,530.9 միլիոն դրամ), կոքսի և թորած նավթամթերքի (2.3 անգամ աճ, ծավալը՝ 1,441.3 միլիոն դրամ) և փայտամշակման (7.1% աճ, ծավալը՝ 1,333.9 միլիոն դրամ) մասնաբաժինը կազմել է 0.2%։
Ուրիշ խմբավորումներում չներառված արտադրատեսակների արտադրության մասնաբաժինը կազմում է 1.6%։
Արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում 2025 թ.-ի հունվար-հունիս ամիսներին կազմել է 1,257,746.6 մլն դրամ (ընթացիկ գներով), որը 2024 թ.-ի հունվար-հունիս ամիսների համեմատ նվազել է 12.1%-ով։ ($1 - 383.68 դրամ)