Рейтинг@Mail.ru
USD
377.36
EUR
436.15
RUB
4.5802
GEL
139.53
2026 թ. մարտի 26, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+16

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ․–ի առաջին երկու ամսում ավելացել է 7,1%–ով

Երեկ, 17:44
Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, օպերատիվ տվյալներով, 2026 թվականի հունվար-փետրվարին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,1%-ով
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2026թ․–ի առաջին երկու ամսում ավելացել է 7,1%–ով

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, օպերատիվ տվյալներով, 2026 թվականի հունվար-փետրվարին, 2025 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,1%-ով, հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն:

Հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 1 823,9 մլն կՎտ.ժ:

Ընդ որում, այս ցուցանիշը փետրվարին, նախորդ տարվա փետրվարի համեմատ, նվազել է 4,7%-ով, իսկ նույն տարվա հունվարի համեմատ՝ 24,4%-ով: