Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ․–ի առաջին եռամսյակում աճել է 3.8%-ով

25.04.2025, 13:40
Հաշվետու ժամանակահատվածում արտադրության ծավալը կազմել է 2 475.0 միլիոն կիլովատ/ժամ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ․–ի առաջին եռամսյակում աճել է 3.8%-ով

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականի առաջին եռամսյակում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը աճել է 3.8%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեն։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, հաշվետու ժամանակահատվածում արտադրության ծավալը կազմել է 2 475.0 միլիոն կիլովատ/ժամ։

Միևնույն ժամանակ, մարտին արտադրության ծավալը, 2024 թվականի մարտի համեմատ, նվազել է 2.2%-ով, իսկ 2025 թվականի փետրվարի համեմատ՝ 6.4%-ով։