Рейтинг@Mail.ru
USD
376.96
EUR
433.96
RUB
4.6804
GEL
139.93
2026 թ. ապրիլի 3, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 11 ամսում աճել է 2,8%–ով

26.12.2025, 13:53
Ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 8 225,3 մլն կՎտժ
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 11 ամսում աճել է 2,8%–ով

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը, ըստ օպերատիվ վիճակագրական տվյալների, 2025 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին աճել է 2,8%-ով՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ. հայտնում է հանրապետության Վիճակագրական կոմիտեն:

Ինչպես նշվում է զեկույցում, ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը կազմել է 8 225,3 մլն կՎտժ։

Միևնույն ժամանակ, նոյեմբերին այս ցուցանիշը, նախորդ տարվա նոյեմբերի համեմատ, նվազել է 8,9%-ով, իսկ նույն տարվա հոկտեմբերի համեմատ՝ աճել 7,9%-ով: