Հայաստանում բենզինը հունվարին էժանացել է 5,7%–ով, իսկ դիզվառելիքը՝ 3,3%–ով
Երեկ,
15:30
Ընդ որում, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 4,5%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,6%-ով
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Բենզինը Հայաստանում 2026 թվականի հունվարին, 2025 թվականի հունվարի համեմատ, էժանացել է 5,7%-ով, իսկ դիզելային վառելիքը՝ 3,3%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվության տվյալները։
Ընդ որում, ընթացիկ տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, բենզինի գինը նվազել է 4,5%-ով, իսկ դիզելային վառելիքինը՝ 1,6%-ով։
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրական տվյալների, ոչ պարենային ապրանքների շուկայում 2026 թվականի հունվարին, 2025 թվականի հունվարի համեմատ, գներն աճել են 0,9%-ով, իսկ 2025 թվականի դեկտեմբերի համեմատ՝ նվազել 0,1%-ով։