Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանում 2013թ.–ին ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել կիբեռհանցագործությունների փաստով

15.04.2013, 20:33
Ինտեր ՌԱՕ–ն Հայաստանում և Վրաստանում ունեցած էներգետիկ ակտիվները վաճառելու ծրագրեր չունի, հայտնել է ընկերության վարչության անդամ Իլնար Միրսիյապովը լրագրողներին։  
Հայաստանում 2013թ.–ին ավելի քան 20 քրեական գործ է հարուցվել  կիբեռհանցագործությունների փաստով
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ինտեր ՌԱՕ–ն Հայաստանում և Վրաստանում ունեցած էներգետիկ ակտիվները վաճառելու ծրագրեր չունի, հայտնել է ընկերության վարչության անդամ Իլնար Միրսիյապովը լրագրողներին։  
«Հայաստանի և Վրաստանի վերաբերյալ այդպիսի ծրագրեր չկան։ Իհարկե, Հայաստանում մեր ակտիվը լավագույն ժամանակները չի ապրում»,– ասել է նա։

Ըստ նրա, Հայաստանում կուտակված խնդիրների լուծման համար մշակվել է ծախսերի կրճատման կոշտ ծրագիր, Հայաստանի իշխանությունների հետ համատեղ կստեղծվի էլեկտրացանցային համալիրի երկարաժամկետ մոդել, հաղորդում է «Նովոստի–Արմենիան»` հղում անելով ՌԻԱ Նովոստիին։

Միրսիյապովը պարզաբանել է, որ «Ինտեր ՌԱՕ»–ն ներկայում փնտրում է գործընկերոջ, դա, հավանաբար, կլինի բանկ, հայկական էլեկտրացանցերի վարկայնավորվածության խնդրի լուծման համար, որտեղ խարտքի ընդհանուր ծավալը հասնում է 200 միլիոն դոլարի։

«Եթե խոսենք Վրաստանի մասին, ապա մենք վրացի գործընկերների հետ վերջերս երկարաժամկետ հուշագիր ենք ստորագրել, և դա երաշխիք է, որ մենք չենք պատրաստվում այնտեղից հեռանալ»,– ավելացրեց նա։

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ն ռուսական էլեկտրաէներգետիկ ընկերություն է, որը մի շարք արտադրող և բաշխիչ էներգետիկ ակտիվներ է վերևահսկում ՌԴ–ում և արտերկրում։ Ընկերության էլեկտրակայանների դրված հզորությունների համագումարը կազմում է 32.8 ԳՎտ։ -0-