Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանում 2013 թ.–ին ցորենի 305-310 հազար տոննա բերք է ակնկալվում. Գյուղնախարարություն

09.09.2013, 18:16
Հայաստանում տարվա արդյունքներով 305-310 հազար տոննա ցորենի բերք է ակնկալվում, լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը։
Հայաստանում 2013 թ.–ին ցորենի 305-310 հազար տոննա բերք է ակնկալվում. Գյուղնախարարություն
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում տարվա արդյունքներով 305-310 հազար տոննա ցորենի բերք է ակնկալվում, լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարությանն առընթեր զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը։

Գյուղնախարարության տվյալներով, Հայաստանում արտադրության ծավալը 2012 թվականին կազմել է շուրջ 240 հազար տոննա` նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 7.4 տոկոսով։

«Կանխատեսման համաձայն, հանրապետությունում ակնկալվում է, ընդհանուր առմամբ, 530-537 հազար տոննա բերք։ Սպասվում է, որ ցորենի արտադրության ծավալների աճը կկազմի 25.5-27.5 տոկոս նախորդ տարվա համեմատ»,– ասաց Ծպնեցյանը երկուշաբթի մամուլի ասուլիսում։

Նա նշեց նաև, որ ակնկալվում է 663-665 հազար տոննա կարտոֆիլի, 860-865 տոննա բանջարեղենի, ինչպես նաև 338-342 տոննա պտուղների և հատապտուղների բերք։

Փորձագետը կարևորեց ցորենի բերքի աճը երկրի պարենային անվտանգության հարցում։ Ցորենի արտադրության մասով ինքնաբավության մակարդակը կազմում է միայն 35-36 տոկոս։ -0-