Հայաստանն ու ԱՄՆ-ն ավարտել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ բանակցությունները
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ստորագրեցին «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ կառավարության և ԱՄՆ կառավարության միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն»-ը։
«Այս համաձայնագիրը նոր էջ կբացի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում, կնպաստի Հայաստանի էներգետիկ ռեսուրսների բազմազանեցմանը՝ անվտանգ ու նորարարական տեխնոլոգիաների ներգրավմամբ»,-ասել է Փաշինյանը
Վարչապետը նաև իր երախտագիտությունն է հայտնել նաև միջուկային անվտանգության ոլորտում ԱՄՆ կողմից Հայաստանին ցուցաբերած երկարամյա աջակցության համար և պատրաստակամություն հայտնել էլ ավելի զարգացնելու ոլորտային համագործակցությունը երկու երկրների համար կարևորագույն ուղղություններով։