Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 3, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանն ու Բահրեյնը զարգացնում են տնտեսական համագործակցությունը

02.05.2013, 13:22
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բահրեյնի Թագավորության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Բահրեյնի Թագավորության կառավարության միջև տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

Ինչպես նիստի ժամանակ նշեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Տիգրան Դավթյանը, համաձայնագրի ստորագրումը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության հիմնադրմանը, տնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, գործարար ակտիվության բարձրացմանը:

Համաձայնագրով նախատեսվում է տնտեսական հարցերով հայ-բահրեյնական համատեղ հանձնաժողով ստեղծել:-0-