Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանից պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը կրկնակի աճ է գրանցել՝ կազմելով 28500 տոննա. փոխնախարար

23.11.2012, 15:24
Թարմ պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը Հայաստանից այսօրվա դրությամբ կրկնակի աճել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 28500 տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
Հայաստանից պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը կրկնակի աճ է գրանցել՝ կազմելով 28500 տոննա. փոխնախարար
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Թարմ պտուղ-բանջարեղենային մշակաբույսերի արտահանումը Հայաստանից այսօրվա դրությամբ կրկնակի աճել է նախորդ տարվա համեմատ՝ կազմելով 28500 տոննա, ուրբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

«Նոյեմբերի 22-ի տվյալներով արդեն արտահանվել է մոտ 28500 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն, իսկ նախորդ տարվա նույն ցուցանիշը կազմում էր 14200 տոննա, ամբողջ տարվա ընթացքում՝ 16800 տոննա»,- ասաց Մակարյանը:

Ըստ նրա, մասնավորապես, այս տարի արտահանվել է 12600 տոննա ծիրան, 1100 տոննա կեռաս, 8200 տոննա խաղող և 1600 տոննա դեղձ, ավելացնելով, որ կարտոֆիլի արտահանումը Հայաստանից աճել է գրեթե հինգ անգամ՝ կազմելով 1111 տոննա:

Փոխնախարարն ավելացրեց, որ մինչև 902 տոննա է աճել կաղամբի և ծաղկակաղամբի արտահանումը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել էր 189 տոննա:

Մակարյանն ավելացրեց նաև, որ այսօր պտուղ-բանջարեղենի արտահանման հիմնական ուղղություններն են՝ Ռուսաստանը, Վրաստանը և Ուկրաինան: -0-