Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայաստանի վերամշակող ընկերությունները մարել են գրեթե 1.5 մլրդ դրամի պարտքը

02.06.2017, 12:48
Հայաստանի վերամշակող ընկերությունները մարել են գյուղատնտեսական արտադրանքի համար կուտակված գրեթե 1.5 մլրդ դրամի պարտքը, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի վերամշակող ընկերությունները մարել են գրեթե 1.5 մլրդ դրամի պարտքը

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վերամշակող ընկերությունները մարել են գյուղատնտեսական արտադրանքի համար կուտակված գրեթե 1.5 մլրդ դրամի պարտքը, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես հայտնում են գերատեսչությունից,  2017 թվականի հունիսի 1-ի դրությամբ պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 237,6 մլն դրամի չկատարված պարտավորություններ ունեն 10 ընկերություններ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ 2015-2016 թվականներին գնված պտուղբանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսությունների նկատմամբ 1660,4 մլն դրամի գումարի չափով չկատարված պարտավորություն են ունեցել թվով 20  վերամշակող ընկերություններ:

Վճարումների կատարման ընթացքի վերահսկողության նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության առաջարկությամբ ընկերությունները կազմել են չկատարված պարտավորությունների մարման ժամանակացույց: ($1 – 482,14 դրամ)։ -0-