Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի վարչապետն առաջարկել է ազատվել չաշխատող ակտիվներից

22.09.2016, 20:43
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի նիստում առաջարկել է ազատվել չաշխատող ակտիվներից։
Հայաստանի վարչապետն առաջարկել է ազատվել չաշխատող ակտիվներից

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հինգշաբթի նիստում առաջարկել է ազատվել չաշխատող ակտիվներից։

Հայաստանի պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց «Արտիկա նավթամթերքներ» ՓԲԸ լուծարման մասին որոշման նախագիծը։ Նշենք, որ ընկերությունը գործունեություն չի ծավալել 2004 թվականից։

Ինչպես նշեց Սահակյանը, վարչության հաշվեկշռին է մոտ 20-25 այսպիսի ձեռնարկություն, որոնք վերջին տասը տարիներին մի քանի անգամ դրվել են սեփականաշնորհման, սակայն այդպես էլ ներդրող չեն գտել և շարունակում են մնալ վարչության հաշվեկշռին։

Վարչապետն առաջարկեց Սահակյանին անցկացնել այդպիսի ընկերությունների գույքագրում և լուծել այդ ձեռնարկությունների հարցը։ 

«Անհրաժեշտ է ազատվել այդ ծանրաբեռից։ Մենք հասկանում ենք, որ եթե վերջին 12 տարիներին ձեռնարկությունը չի վաճառվել, ապա այն գրավիչ չէ, եթե որևէ ներդրող չի հետաքրքրվել դրանով»,– ասաց Կարապետյանը։ 

Նրա խոսքով, նմանատիպ ակտիվներ պահպանելու իմաստ չկա, դրանք անհրաժեշտ է գույքագրել, հասկանալ իրական բազան և այն ակտիվները, որոնց հետ կառավարությունը պետք է աշխատի։ -0-