Հայաստանի պետբյուջեի հավելուրդը 2012 թ.-ի հունվար-հոկտեմբերին կազմել է 1,5 մլրդ դրամ. Ֆինանսների նախարարություն
04.12.2012,
13:34
Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար-հոկտեմբերին կատարվել է 1,5 մլրդ դրամի հավելուրդով՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 29,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի պետական բյուջեն 2012 թվականի հունվար-հոկտեմբերին կատարվել է 1,5 մլրդ դրամի հավելուրդով՝ 2011 թվականի նույն ժամանակահատվածի 29,4 մլրդ դրամ պակասուրդի դիմաց, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանի ֆինանսների նախարարության Բյուջեների կատարման հաշվետվությունների և վերլուծության վարչության պետ Գայանե Զարգարյանը:
Զարգարյանի խոսքով` պետբյուջեի եկամուտները 2012 թվականի հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 9,1 տոկոսով կամ 63 մլրդ դրամով՝ կազմելով 752,6 մլրդ դրամ, ծախսերը կազմել են 751,1 մլրդ դրամ, ինչը 4,5 տոկոսով կամ 32,1 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից:
«Բյուջեի ծախսերի մեծ մասը կազմել են ընթացիկ ծախսերը՝ 691,9 մլրդ դրամ, ինչը 8,2 տոկոսով կամ 52,5 մլրդ դրամով շատ է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասաց նա:
Նշված ժամանակահատվածում, Զարգարյանի խոսքով, ներքին պարտքի սպասարկմանն ուղղվել է 22,3 մլրդ դրամ, արտաքին պարտքի սպասարկմանը՝ 11,3 մլրդ դրամ:
2011 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված պետբյուջեում նախատեսված են 911,6 մլրդ դրամի եկամուտներ, ծախսերը՝ 1044,1 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 132,5 մլրդ դրամ:
Եկամուտների հոդվածում առավելագույն տեսակարար կշիռը բաժին է ընկնում հարկային եկամուտներին 732 մլրդ դրամի չափով, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովագրության գծով՝ 142 մլրդ դրամ:
Մոտ 100 մլրդ դրամով հարկային մուտքերի ապահովման համար 2012 թվականին խորհրդարանը նաև օրենսդրական փաթեթ է ընդունել: Մասնավորապես, ներդրվել է «շքեղության հարկ» ավելի քան 90 հազար դոլարից ավելի արժողության թանկ ավտոմեքենաների համար, 50 տոկոսով ավելացել է թանկարժեք ոգելից խմիչքների ոլորտի հարկվող բազան, մինչև 25 տոկոսով ավելացել է եկամտահարկը 2 մլն դրամ եկամուտ ունեցող ֆիզիկական անձանց համար և 50 տոկոսով ավելացել են խաղատների ֆիքսված վճարումները: -0-