Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 21, շաբաթ
եղանակը
Երևանում
+9

Հայաստանի միջին տնտեսական աճը գերազանցել է թիրախային 7% ցուցանիշը՝ կազմելով 7,9%. Պապոյան

Երեկ, 18:09
Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը, նշել է նախարարը
Հայաստանի միջին տնտեսական աճը գերազանցել է թիրախային 7% ցուցանիշը՝ կազմելով 7,9%. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի․/ԱՌԿԱ/․ Կառավարության 2021-2026թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ցուցանիշը գերակատարված է և կազմում է 7,9%։

Այս մասին Facebook-յան իր էջում հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոոյանը։

«Սա մոտ 2,3 անգամ ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը», - նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հոկտեմբերին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վստահեցրել էր, որ մինչև 2025 թվականի վերջը կհասնենք 7% տնտեսական աճի։

«Մենք կարծում ենք, որ տարեվերջին կամ հաջորդ տարեսկզբին, երբ մենք կամփոփենք արդյունքները, մեր կարծիքով, կունենանք շատ ավելի բարձր տնտեսական աճ, քան բյուջեով պլանավորել էինք»,- ասել էր նախարարը: