Ռուս արտահանողները հայտարարել են հացահատիկի արտահանումը սահմանափակելու մասին, Հայաստանի մատակարարումները շարունակվում են
17.12.2014,
20:02
Հացահատիկի արտահանումը Ռուսաստանից վերջին օրերին դանդաղել է այն պատճառով, որ, արտահանողների տեղեկացմամբ, հավաստագրեր են տրվում միայն Թուրքիայի, Եգիպտոսի, Հայաստանի և Հնդկաստանի մատակարարումների համար։
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հացահատիկի արտահանումը Ռուսաստանից վերջին օրերին դանդաղել է այն պատճառով, որ, արտահանողների տեղեկացմամբ, հավաստագրեր են տրվում միայն Թուրքիայի, Եգիպտոսի, Հայաստանի և Հնդկաստանի մատակարարումների համար։
Գյուղատնտեսական արտադրանքի արտահանողների ազգային ասոցիացիան նամակ է ուղղել փոխվարչապետ Արկադի Դվորկովիչին, որում խնդրում է կառավարությանը «քաղաքակիրթ և թափանցիկ» լուծել հացահատիկի արտահանման հնարավոր սահմանափակման հետ կապված հարցերը, և արգելող քայլերի սահմանման դեպքում հնարավորություն տալ իրականացնելու արդեն ստորագրած պայմանագրերը, որոնցից շատերը նախատեսված են մինչև հաջորդ տարվա ապրիլ, հաղորդում է ԻՆՏԵՐՖԱՔՍԸ։
«Եթե երկրի տնտեսական իրավիճակը փոփոխություններ է պահանջում հացահատիկի հաշվեկշռում և, որպես հետևանք, կրճատվում է արտահանումը, ապա, մեր կարծիքով, դա անհրաժեշտ է անել քաղաքակիրթ և թափանցիկ շուկայի բոլոր մասնակիցների համար, ներառյալ` նաև մեր արտասահմանյան գործընկերների համար»,– ասվում է նամակում, որին ծանոթացել է «Ինտերֆաքսը»։
Կառավարությանը դիմելու անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ, ասոցիացիայի տեղեկացմամբ, Ռոսսելխոզնադզորի որոշ վարչություններ արտահանման կողմնորոշում ունեցող տարածաշրջաններում «ընտրովի մոտեցման» մասին ցուցում են ստացել արտահանման համար նախատեսված հացահատիկի ֆիտոսանիտարական հավաստագրեր տալիս։ «Այլ խոսքով` այն հացահատիկը, որը չի արտահանվում Եգիպտոս, Թուրքիա, Հնդկաստան և Հայաստան, ֆիտոսանիտարական հավաստագրերը ստանում է առանց պատճառների բացատրության»,– ասվում է նամակում։
Այդ տեղեկությունն «Ինտեֆաքսին» հաստատել է տրանսպորտային ընկերություններից մեկում առկա աղբյուրը։ Ըստ դրա, մի շարք երկրների արտահանումների սահմանափակման հրահանգը ընկերությունները ստացել են երեքշաբթի օրը։ Հարավային նավահանգիստներում իրավիճակն այդ պատճառով լարված է, որովհետև մի շարք նավեր արդեն սպասում են բեռնման, հայտնում է աղբյուրը։
Ըստ նրա, արգելքը բանավոր բնույթ է կրում, ուստի «ոչ ոք չգիտի` ինչպես արձագանքել և ուր բողոք գրել»։ -0-