Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Թուրքմենստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծման մասին համաձայնագրին

27.12.2012, 16:20
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել երկու երկրների մայրաքաղաքներում Հայաստանի և Թուրքմենստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծման մասին համաձայնագրին։
Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Հայաստանի և Թուրքմենստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծման մասին համաձայնագրին
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել երկու երկրների մայրաքաղաքներում Հայաստանի և Թուրքմենստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծման մասին համաձայնագրին։

«Մենք կարծում ենք, որ դա արդիական է, հատկապես հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրատնտեսական աշխուժացումը»,– ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստի ժամանակ։

Նախարարը նշեց նաև, որ ներկայացուցչությունների բացումը բյուջետային ծախսեր չի պահանջի։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Թուրքմենստանի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2012 թվականի հունվար–հոկտեմբերին կազմել է 21.8 մլն դոլար` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 18.3 տոկոսով։ -0-