Հայաստանի համայնքային բյուջեների եկամուտները 2012 թ.–ին 94.5 մլրդ դրամ են կազմել
28.12.2012,
13:55
Համայնքային բյուջեների եկամուտներն ավարտվող տարում Հայաստանում կազմել են 94.5 մլրդ դրամ` 89.2–տոկոսանոց կատարողականի դեպքում` ծրագրված 105.5 մլրդ դրամի դիմաց, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համայնքային բյուջեների եկամուտներն ավարտվող տարում Հայաստանում կազմել են 94.5 մլրդ դրամ` 89.2–տոկոսանոց կատարողականի դեպքում` ծրագրված 105.5 մլրդ դրամի դիմաց, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց փոխվարչապետ, Հայաստանի տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
Միաժամանակ, ըստ նրա, համայնքների սեփական եկամուտները կազմել են եկամուտների ընդհանուր ծավալի 29.1 տոկոսը կամ 27.5 մլրդ դրամ։
«Հողի հարկի մասով եկամուտների ծրագրված ցուցանիշը կատարվել է 85.5 տոկոսով, և փաստացի եկամուտները կազմել են 4.1 մլրդ դրամ։ Գույքահարկի մասով հավաքվել է 11.6 մլրդ դրամ ծրագրված 12.6 մլրդ դրամի դիմաց»,– ասաց նա։
Նախարարը հիշեցրեց նաև, որ 2012 թվականի մարտին խորհրդարանը հաստատեց մինչև 2008 թվականի հունվարի մեկը գույքահարկի և հողի հարկի պարտքերի դուրսգրումը նախատեսող հարկային փաթեթ։
2008–ից 2011 թվականի ընթացքում պարտքերն ազատված են տույժերից և տուգանքներից, իսկ եթե դրանք արդեն վճարվել են, տվյալ գումարը կուղղվի պարտքի հաշվին և հետագայում վճարվելիք հարկերին։ Օրենքը չի տարածվում 2 մլն դրամից ավելի պարտքերի վրա։
Այս կապակցությամբ Գևորգյանը հայտնեց, որ հողի հարկի մասով լրացումների ընդունման արդյունքում 2012 թվականի դեկտեմբերի 1–ի դրությամբ հավաքվել է 424.8 մլն դրամ, իսկ դուրս գրված տույժերի և տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է 254.4 մլն դրամ։
«Ինչ վերաբերում է գույքահարկին, ապա նշված ժամանակահատվածում համայնքային բյուջեներում հավաքվել է 410.2 մլն դրամ, իսկ դուրս գրված պարտքերի գումարը կազմել է 300.8 մլն դրամ»,– նշեց նա, ավելացնելով, որ օրենքներով սահմանված արտոնություններից օգտվել է 49.037 մարդ։
Խոսելով մի շարք անհապաղ խնդիրների լուծման համար կառավարության կապիտալ ծախսերի մասին` Գևորգյանը հայտնեց, որ 2012 թվականին այդ նպատակներով Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 20 մլրդ դրամ (նույնքան, որքան 2011 թվականին)։
«Արդյունքում, 394 համայնքներում իրագործվել է 731 ծրագիր։ Միջոցները հիմնականում ծախսել են դպրոցների, նախադպրոցական հաստատությունների, հիվանդանոցների, մշակույթի տների, համայնքային կենտրոնների, ճանապարհների, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի նորոգմանն ու վերականգման, ինչպես նաև գազիֆիկացման համար»,– ընդգծեց փոխվարչապետը։ -0-