Հայաստանի բանկային համակարգի ակտիվներում արտասահմանյան կապիտալի մասնաբաժինը կազմում է 76%. ՀԲՄ
31.01.2013,
20:19
Հայաստանի բանկային համակարգի ակտիվներում արտասահմանյան կապիտալի մասնաբաժինը կազմում է շուրջ 76 տոկոս, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը։
ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի ակտիվներում արտասահմանյան կապիտալի մասնաբաժինը կազմում է շուրջ 76 տոկոս, հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ամփոփիչ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Աշոտ Օսիպյանը։
«Դա ցույց է տալիս, որ բանկային համակարգը թափանցիկ ու բաց է։ Մենք հետագայում նույնպես պետք է ձգտենք, որպեսզի հայկական բանկերը գրավիչ լինեն արտասահմանյան ներդրողների համար»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է բանկային համակարգի կայունության պոտենցիալ սպառնալիքի տեսանկյունից տվյալ ցուցանիշի գնահատականին, ապա, ըստ Օսիպյանի, նման ռիսկերն առկա են նաև տեղական կապիտալի առկայության դեպքում։
«Մենք անցել ենք այդ բոլոր ռիսկերի միջով, և այդ 76 տոկոսն անմիջապես չի հայտնվել։ Արտասահմանյան կապիտալի մասնակցության ավելացման այդ միտումը վաղուց է նկատվում Հայաստանում։ Այդուհանդերձ, ֆինանսական ճգնաժամի ընթացքում ոչ մի խնդիր չի առաջացել արտասահմանյան կապիտալի հետ»,– նշեց նա։
Օսիպյանն ավելացրեց նաև, որ արտասահմանյան ներդրումների իրականացման հետ զուգահեռ համակարգ են բերվում նոր բանկային տեխնոլոգիաներ, ինչպես նաև միջազգային չափանիշներին համապատասխան կորպորատիվ կառավարման բարձր մակարդակ։ –0–