Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի արտաքին պետպարտքը 2012թ. վերջին կարող է հասնել $3,8 միլիարդի. պատգամավոր

16.10.2012, 18:23
Հայաստանի արտաքին պետպարտքը 2012թ. վերջին կարող է հասնել $3,8 միլիարդի, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին պետպարտքը 2012թ. վերջին կարող է հասնել $3,8 միլիարդի, կարծում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը։
 
«Մենք կանխատեսում ենք, որ այս տարեվերջին մեր արտաքին պետական պարտքը  կկազմի $3,8 մլրդ., իսկ հաջորդ տարվա վերջին՝ մոտ $4 մլրդ., սակայն երկու դեպքում էլ արտաքին պետական պարտքը ՀՆԱ 37%-ը կկազմի», - ասաց Մինասյանը երեքշաբթի լրագրողներին:

Նա նշեց, որ պարտի նման ցուցաբնիշը գնահատվում է որպես միջին, իսկ շատ չափանիշներով այն կարելի է ցածր համարել:

Նա միաժամանակ նշեց, որ 2013թ.-ին ծրագրվում է ՀՀ արտաքին պետպարտքի սպասարկման ավելի բարձր մակարդակ:

«Ատաքին պետպարտքի սպասարկման համար 2013թ. պետբյուջեի նախագծով նախատեսված է ավելի քան $200 մլն., որպեսզի կարողանանք սպասարկել այն վարկերը, որոնք ներգարվել ենք նախորդ տարիներին», - յստակեցրեց Մինասյանը: .

Հայաստանի համախառն արտաքին պարտքը օգոստոսի սկզբի դրությամբ կազմում է մոտ $4 մլրդ., միաժամանակ ներքին պետպարտքը կազմում է մոտ $0.5 մլրդ., իսկ արտաքինը՝ մոտ  $3,4 մլրդ. ($1 - 407,91 դրամ է): –0-