Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի անապահով շերտերի համար գնաճը երկրորդ եռամսյակում 20% է կազմել. կարծիք

16.08.2013, 16:40
Հայաստանում անապահով շերտերի համար երկրորդ եռամսյակի արդյունքներով գնաճը կազմել է մոտ 20 տոկոս, ուրբաթ լրագրողներին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։
Հայաստանի անապահով շերտերի համար գնաճը երկրորդ եռամսյակում 20% է կազմել. կարծիք
ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանում անապահով շերտերի համար երկրորդ եռամսյակի արդյունքներով գնաճը կազմել է մոտ 20 տոկոս, ուրբաթ լրագրողներին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը։

Ըստ նրա, գնաճի մակարդակը երկրում հիմնականում կախված է դրա հաշվարկման մեթոդաբանությունից։

«Եթե համապատասխան սպառողական զամբյուղ ձևավորենք բնակչության անապահով շերտերի համար, ուր, ի տարբերություն ավանդական զամբյուղի, չեն մտնի տարբեր ապրանքներ, որոնք մենք չենք գնում ամեն օր, ապա գնաճի մակարդակով պատկերը զգալիորեն փոխվում է, և այն մի քանի անգամ գերազանցում է պաշտոնական ցուցանիշները»,– ասաց Մեսրոպյանը։

Ինչպես նշեց փորձագետը, բնակչության գործնականորեն 1.1 միլիոնն իր միջոցները ծախսում է առավելապես սննդամթերքի և կոմունալ ծախսերի վճարման վրա, այդ իսկ պատճառով անապահով շերտերի սպառողական պատկերը պետք է ընդգրկի 50-60 ապրանք։

Ըստ նրա, այդ խմբի ապրանքների հիման վրա ձևավորված սպառողական զամբյուղն աճել է, քանի որ միայն գյուղատնտեսական արտադրանքի գինը նախորդ տարվա ընթացքում ավելացել է գրեթե երեք անգամ, ինչպես նաև աճել են գազի և էլեկտրաէներգիայի գները։

Ինչպես կարծում է փորձագետը, գրանցված պաշտոնական գնաճը գործնականում անդրադառնում է միայն ապահովված քաղաքացիների վրա, որոնք կազմում են Հայաստանի բնակչության շուրջ 10 տոկոսը։

Սպառողական զամբյուղի կազմում, որի հիման վրա հաշվարկվում է Հայաստանի սպառողական գների ինդեքսը, ընդգրկված է 470 ապրանք (ավելի քան 900 ենթախումբ)։  

ՀՀ ԿԲ տվյալով` Հայաստանում 2013 թվականի հուլիսին 0,4% գնաճ է արձանագրվել, ինչը պայմանավորված է եղել էներգակիրների սակագների բարձրացմամբ, այն դեպքում, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 1.5 տոկոս գնանկում էր գրանցվել, ինչը հանգեցրել էր 12-ամսյա գնաճի, որը հուլիսին վերջին կազմել էր 8.5 տոկոս։-0-