«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում Հայաստանի և Ռուսաստանի մասնաբաժինն աստիճանաբար պետք է հասնի 50/50 ցուցանիշին
20.12.2013,
19:55
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում Հայաստանի և Ռուսաստանի մասնաբաժինը տարիների ընթացքում աստիճանաբար պետք է հասնի 50/50 ցուցանիշի, իսկ էներգակիրների սակագներն անհրաժեշտ է նվազեցնել, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ–ում Հայաստանի և Ռուսաստանի մասնաբաժինը տարիների ընթացքում աստիճանաբար պետք է հասնի 50/50 ցուցանիշի, իսկ էներգակիրների սակագներն անհրաժեշտ է նվազեցնել, կարծում է Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը։
«Դուք գիտեք, որ ՀայՌուսգազարդը ռուսական կողմի 100 տոկոսանոց սեփականությունն է դարձել։ Ես կարծում եմ, որ տարիների ընթացքում մեզ կհաջողվի մեր երկրների գործնական մասնակցությունը հասցնել 50/50 ցուցանիշին, քանի որ կողմերի հենց այդպիսի գործնական մասնակցությամբ են արդյունավետորեն աշխատում ձեռնարկությունները և կարող ենք աստիճանաբար նվազեցնել էներգակիրների արժեքը»,– ուրբաթ ասուլիսի ժամանակ ասաց Սաֆարյանը։
Ըստ նրա, Հայաստանում կա գազի և էլեկտրաէներգիայի սակագների նվազեցման ներուժը, որոնք իրենց հերթին ազդում են հայրենական ապրանքների գների ձևավորման վրա, և տվյալ ուղղությամբ պետք է համապատասխան քայլեր ձեռնարկել։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ ՄՄ Հայաստանի մուտքի ճանապարհային քարտեզը կստորագրվի դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։ –0–