Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-7

Հայաստանը ժամանակավորապես արգելել է Իտալիայից մի շարք ապրանքների ներկրումը թռչնագրիպի պատճառով

24.08.2013, 15:18
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնի գրիպի պատճառով ժամանակավորապես արգելել է Իտալիայի Հանրապետությունից մի շարք ապրանքների ներկրումը, տեղեկացվում է գերատեսչության պաշտոնական կայքում։
Հայաստանը ժամանակավորապես արգելել է Իտալիայից մի շարք ապրանքների ներկրումը թռչնագրիպի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը թռչնի գրիպի պատճառով ժամանակավորապես արգելել է Իտալիայի Հանրապետությունից մի շարք ապրանքների ներկրումը, տեղեկացվում է գերատեսչության պաշտոնական կայքում։

Համապատասխան հրամանագիրը ստորագրել է տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանը։

Արգելքը տարածվում է կենդանի թռչնի, բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների վրա։
Հրամանն արձակվել է Իտալիայի Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպի ներթափանցումը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով: Հայաստանի Հանրապետություն ներմուծումն արգելվել է՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը:

2013թ.–ի գարնանը Չինաստանում հայտնաբերված վարակի կապակցությամբ, որը նախկինում առաջացել էր H7N9 թռչնի գրիպի անհայտ տեսակով, սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ժամանակավորապես արգելել էր Չինաստանից մի շարք ապրանքների ներկրումը Հայաստան։

Մայիսին չինացի մասնագետները հայտնաբերել էին, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն, ինչը ստիպել էր բժիշկներին հատուկ ուշադրություն դարձնել դրան։

Թռչնի գրիպի երկրորդ դեպքը վերջին շաբաթվա ընթացքում տեղական սանիտարական տեսչությունը գրանցել է  օգոստոսի 21–ին հյուսիս–իտալական Էմիլի Ռավեննա թաղամասում։ Նախորդ շաբաթվա վերջին  Ֆերարի շրջանի ֆերմաներից մեկում ոչնչացվել էր 128.000 հավ։ Խոսքը А տիպի H7 վիրուսի մասին է։
Այս անգամ վտանգավոր հիվանդության առաջացումը տեղայնացվել է Բոլոնիի մոտ գտնվող թռչնաբուծական տնտեսությունում, որտեղ առաջիկայում ստիպված են ևս 500 հազար գլուխ տնային թռչուն ոչնչացնել։ –0–