Рейтинг@Mail.ru
USD
377.67
EUR
448.14
RUB
4.9086
GEL
140.92
2026 թ. փետրվարի 17, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ

29.05.2013, 20:08
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Նորվեգիայի արտակարգ և լիազոր դեսպան Կնուտ Հաուգեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Ինչպես նշված է կառավարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ կատարած աշխատանքի համար, և ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Նորվեգիայի հետ կապերի խորացմամբ և ընդլայնմամբ:

Այդ համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացումը՝ համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:

Կողմերն անդրադարձել են նաև մշակութային, կրթական ոլորտներում համագործակցությանը, հայաստանյան բուհերի՝ միջազգային հավատարմագրում անցնելու գործում երկկողմ փոխգործակցության հնարավորությանը:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ վարչապետը կարևորել է նաև դրա շրջանակներում մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղղությամբ փորձի փոխանակումը, մասնավորապես, սննդի անվտանգության տեխնիկական կանոնակարգերի ներդրման հարցում:

Դեսպան Հաուգեն վստահեցրել է, որ իր հետագա գործունեության ընթացքում ևս կանի ամեն ինչ՝ նպաստելու հայ-նորվեգական կապերի զարգացմանը: -0-