Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանը կարող է տարեկան 250–280 հազար գլուխ ոչխար արտահանել. գյուղատնտեսության նախարար

28.08.2013, 19:30
Հայաստանը կարող է տարեկան 250–280 հազար գլուխ ոչխար արտահանել, կարծում է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Հայաստանը կարող է տարեկան 250–280 հազար գլուխ ոչխար արտահանել. գյուղատնտեսության նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կարող է տարեկան 250–280 հազար գլուխ ոչխար արտահանել, կարծում է հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Այժմ Հայաստանում մանր եղջերավոր անասունի գլխաքանակի 15 տոկոսանոց աճ կա, և մենք տարեկան 250–280 հազար գլուխ ոչխար արտահանելու հնարավորություն ունենք»,– իրանցի գործարարների կողմից Զորավան համայնքի վերանորոգված սպանդանոցային համալիր կատարած այցելության ժամանակ հայտնեց Կարապետյանը։

Նախարարն ավելացրեց, որ այժմ ոչխարաբուծությունը Հայաստանում զարգանում է իրական արտադրողական հնարավորությունների 30–35 տոկոսի սահմաններում, թեպետ այն երկրի համար բավական հեռանկարային ոլորտ է։

Նա հույս հայտնեց, որ ոչխարների այսօրվա 680 հազար գլխաքանակը կեռապատկվի` հատկապես հաշվի առնելով, որ այժմ 1,056 մլն հա լեռնային արոտավայրերից օգտագործվում է ընդամենը 25 տոկոսը։

Նախարարը նաև ընդգծեց, որ նման սպանդանոցների առկայությունն առաջնահերթություն է։ Հաջորդ տարի ևս հինգ սպանդանոց կբացվի, իսկ առաջիկա 5 տարում Հայաստանում կբացվի 10 խոշոր սպանդանոց` հանրապետության յուրաքանչյուր մարզում։ –0–