Рейтинг@Mail.ru
USD
377.57
EUR
448.4
RUB
4.8914
GEL
140.67
2026 թ. փետրվարի 13, ուրբաթ
եղանակը
Երևանում
+2

Հայաստանը ԵՄ–ից կստանա 200 մլն եվրո «Կայունության և աճի ծրագրի» 2–րդ փուլի ֆինանսավորման շրջանակում․ եվրահանձնակատար

19.09.2025, 20:26
ԵՄ–ն Հայաստանին կտրամադրի ավելի քան 200 միլիոն եվրո «Կայունության և աճի» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շրջանակում, հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ
Հայաստանը ԵՄ–ից կստանա 200 մլն եվրո «Կայունության և աճի ծրագրի» 2–րդ փուլի ֆինանսավորման շրջանակում․ եվրահանձնակատար

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․  Եվրոպական Միությունը Հայաստանին կտրամադրի ավելի քան 200 միլիոն եվրո «Կայունության և աճի» ծրագրի երկրորդ փուլի ֆինանսավորման շրջանակում, հայտարարեց Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն այսօր Երևանում կայացած ասուլիսի ժամանակ։

«Սա վկայում է, որ Հայաստանը հետամուտ է բարեփոխումների օրակարգին և դրա իրականացմանը առանցքային ոլորտներում», - ասաց նա՝ հավելելով, որ միջոցները կուղղվեն բիզնեսի և տրանսպորտի զարգացմանը, ինչպես նաև խաղաղության գործընթացին։

Նա նշեց, որ սա իր առաջին այցն է Երևան:

«Տարածաշրջանը պատմական ժամանակաշրջան է ապրում, և առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել խաղաղություն բերելու Հարավային Կովկաս. սա է իմ այցի նպատակն ու պատճառը: Մենք կողմ ենք Հայաստանի հետ խաղաղ գործընկերությանը և պատրաստ ենք այն շարունակել: Եվրոպան հիմնված է խաղաղության վրա, Եվրոպան գործընկեր է խաղաղության հարցում, և թե՛ Հարավային Կովկասը, թե՛ Հայաստանը կարևոր մաս են կազմում այն ​​փոփոխությունների, որոնք կփոխակերպեն իրավիճակը թե՛ Եվրոպայում, թե՛ Հարավային Կովկասում», - ընդգծեց Կոսը: