Հավանական է, որ «Հյուսիս–Հարավ» ավտոմիջանցքի որոշ հատվածներ Հայաստանում վճարովի լինեն
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Հյուսիս–Հարավ» ավտոմիջանցքի որոշ հատվածներ Հայաստանում կարող են վճարովի դառնալ, երկուշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։
Ըստ նրա, այսպ պահին կատարվում է նախագծի իրագործման գնահատում, զուգահեռ շարունակվում են շինարարական աշխատանքները, չնայած, որ նախագծի իրականացման որոշ ֆինանսական բաղկացուցիչներ կրճատվել էին։
«Չնայած ռեսուրսների որոշակի կրճատումներին, այս պահին ծրագրի իրագործմանը ոչինչ չի սպառնում։ Մենք կրճատել ենք միայն վարկային մասը հենց վարկատուների հետ, և տվյալ պահին բանակցություններ ենք վարում մասնավոր հատվածի հետ որոշ հատվածների կառուցմանը, այդ թվում` թունելների և կամուրջների շինարարությանը նրա մասնակցության վերաբերյալ»,– ասաց Մարտիրոսյանը։
Նախարարը միաժամանակ չբացառեց, որ մասնավոր հատվածը նախագծում ներառելու դեպքում որոշ հատվածներ կարող են վճարովի դառնալ, ընդգծելով սակայն, որ առայժմ դա քննարկումների փուլում է և, հիմնականում, վերաբերելու է այլընտրանքային շրջանցիկ ճանապարհներ, ինչպես նաև թունելներ և կամուրջներ ունեցող ճանապարհներին։
Նա ընդգծեց նաև, որ 2019 թվականի սկզբին ծրագրվում է ավարտել արդեն կառուցվող Աշտարակ–Թալին–Գյումրի հատվածները, սակայն շատ բան կախված է եղանակային պայմաններից։
Նա, մասնավորապես, նշեց, որ Աշտարակ–Թալին հատվածը ծրագրվում է շահագործման հանձնել 2017 թվականի վերջին, սակայն արդեն աշխատանքներ են տարվում դրանք 2017 թվականի մայիսին ավարտելու ուղղությամբ։
Հայաստանի` 2017 թվականի պետբյուջեի նախագծի համաձայն, «Հյուսիս–Հարավ» ճանապարհի կառուցմանը բյուջեից կհատկացվի 6.8 մլրդ դրամ, այդ թվում` միջազգային կառույցներից ստացված վարկային միջոցներից։
556 կիլոմետր ընդհանուր երկայնության «Հյուսիս–Հարավ» միջանցքը կապահովի ելք դեպի Սև ծոց և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքով։ -0-