Рейтинг@Mail.ru
USD
377.97
EUR
448.2
RUB
4.8745
GEL
140.6
2026 թ. փետրվարի 10, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա. Երևանի քաղաքապետ

28.03.2013, 20:15
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին, վստահեցրել է, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:
Հասարակական տրանսպորտի ուղեվարձը չի թանկանա. Երևանի քաղաքապետ
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  անդրադառնալով տրանսպորտի սակագնի բարձրացման մասին վերջերս շրջանառվող խոսակցություններին, վստահեցրել է, որ նման որոշում չի կայացվել ու առաջիկայում չի նախատեսվում, հաղորդում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

«Մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում»:,- ընդգծել է քաղաքապետը:

Քաղաքապետը նշել է, որ Երևանի բնակիչները կարող են անհոգ լինել, քանի որ ուղեվարձը մնալու է անփոփոխ, նշվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը կազմում է 100 դրամ, բացի տրոլեյբուսներից, որոնց ուղեվարձը կազմում է 50 դրամ։ -0-