Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-2

Համաշխարհային բանկը ներկայացրել է ՀՀ-ում հուլիսին տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժերը

30.09.2025, 11:04
Հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվության աճը կազմել է տարեկան 8.9%, որը տարվա առաջին կեսի 6.7%-ի համեմատ ավելի է
Համաշխարհային բանկը  ներկայացրել է ՀՀ-ում  հուլիսին տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժերը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Հուլիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը հասել է 8.9%-ի (տարեկան աճ), ինչը տարվա առաջին կեսի 6.7%-ի համեմատ ավելի է։

Աճը պայմանավորված է շինարարության ճյուղի բարձր ակտիվությամբ (26.1% աճ), ծառայությունների (բացառությամբ առևտրի) (11.1% աճ) և արդյունաբերության (4.2% աճ տարեկան աճ՝ հունիսին գրանցված 1.2% կրճատումից հետո) ոլորտներում բարձր ակտիվությամբ, ըստ Համաշխարհային բանկի «Հայաստանի ամսական տնտեսական զարգացում – սեպտեմբեր 2025»-ի։

Նշվում է, որ հուլիսին Հայաստանում արդյունաբերական աճը աշխուժացել է՝ պայմանավորված էլեկտրաէներգիայի արտադրության արագ 31.5% աճով և մշակող արդյունաբերության 3.3% աճով, որը պայմանավորված է սննդամթերքի արտադրության աճով (11% աճ) և ծխախոտի արտադրությամբ (39% աճ)։

Հանքարդյունաբերության ակտիվությունը մնացել է փոփոխական՝ հունիսին գրանցելով 10% աճ, որին հաջորդել է հուլիսին 8.4% նվազում։ Առևտուրն աճել է 3%-ով։

«Հուլիսին իրավաբանական անձանց գրանցումների թիվն աճել է 4%-ով, ինչը պայմանավորված է ՍՊԸ-ների թվի 30.2%-ով աճով, որն օգնել է չեզոքացնելու անհատ ձեռնարկատերերի գրանցումների թվի 3.9%-ով նվազումը», - նշվում է ուսումնասիրության մեջ։

ԱՎԾ-ի տվյալներով՝ 2025 թ.-ի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 1.5 տրիլիոն դրամ (ընթացիկ գներով), ինչը 9.8%-ով պակաս է 2024 թ.-ի հունվար-հուլիս ամիսների համեմատ։