Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի
20.05.2014,
11:33
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի։
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը դրվել է աճուրդի։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում տեղադրված տեղեկության համաձայն, նախօրեին աճուրդի դրված լոտի սկզբնական գինը կազմում է 19.35 մլրդ դրամ (46,8 մլն դոլար)։ Ենթադրվում է, որ աճուրդը կտևի մինչև մայիսի 29–ը։
Կայքում տեղադրած տեղեկության համաձայն, համալիրի ընդհանուր մակերեսը 46335.7քմ է` չհաշված օժանդակ շինությունները և լողավազանը։ Համալիրի տարածքում կա նաև սեփականության իրավունքով, բնակավայրերի նշանակության, հասարակական կառուցապատման հողամաս՝ 95595.87քմ: Հանդիսանում է գրավի առարկա։
Մի քանի տարի առաջ պտտվող լուրերի համաձայն, ՄՀՀ–ի սեփականատերերը 20 մլն դոլարի վարկ է վերցրել համալիրի բաժնետոմսերի 75 տոկոսի գրավով։
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը Երևանում կառուցվել է 1983 թվականին։ Բացումից մեկուկես տարի անց համալիրում բռնկված ուժեղ հրդեհից հետո ՄՀՀ–ն փակվել է ընդհուպ մինչև վերակառուցում 1987 թվականի վերջին։ 1999 թվականին, հայկական խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի ժամանակ զոհվեց Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, համալիրը կոչվեց նրա անունով։
2005 թվականի հոկտեմբերի 9–ին համալիրը 5.7 մլն դոլարով վաճառվել է ռուսական ԲԱՄՕ հոլդինգին, որը պարտավորվել է այն վերակառուցել։ Նոր վերակառուցումը տևել է գրեթե 3 տարի, իսկ արժեքը կազմել է մոտ 42 մլն դոլար։
ՄՀՀ շենքը ուշ խորհրդային շրջանի ճարտարապետության գլուխգործոցներից է։ -0-