Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+1

«Հագեցած տարի է սպասվում»․ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի վրա Չինաստանի տնտեսության և առևտրային պատերազմների ազդեցության մասին

19.03.2025, 11:11
ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, հանրապետության տնտեսության վրա կազդի Չինաստանի կողմից ընդունված Stimulus Package–ը, մասնավորապես, պղնձի գների աճը
«Հագեցած տարի է սպասվում»․ Մարտին Գալստյանը՝ Հայաստանի վրա Չինաստանի տնտեսության և առևտրային պատերազմների ազդեցության մասին

ԵՐԵՎԱՆ, 19 մարտի․/ԱՌԿԱ/․ ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանել է այն հարցին, թե, արդյոք, հանրապետության տնտեսության վրա կազդի Չինաստանի կողմից ընդունված Stimulus Package–ը, մասնավորապես, պղնձի գների աճը։

«Չինաստանում, մեր դիտարկմամբ, կգրանցվի տնտեսության աճի դանդաղման միտում։ Չինաստանի պետական ապարատը փորձում է խթանել տնտեսության աճը։ Տեսնենք, թե որքանով դա կհաջողվի։ Եթե հաջողվի, և պահանջարկը համապատասխանի կանխատեսվածյին այն ոլորտներում, որտեղ անհրաժեշտ են Հայաստանի կողմից արտահանվող մետաղներ, մասնավորապես, պղինձ, ապա մետաղների գներն առնվազն չեն նվազի», – ասաց Գալստյանը։

Նա կոչ արեց ուշադրություն դարձնել ոչ միայն Չինաստանի վրա։

«Անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ տեղի կունենա «առևտրայիյն փոխհրաձգության» արդյունքում (ԱՄՆ–ի և Եվրոպայի միջև, խմբ․), ինչպես կփոխվեն սակագները։ Այս ամենի լույսի ներքո մեզ սպասվում է բավականին հագեցած տարի՝ լի իրադարձություններով», – ասաց Գալստյանը։