Рейтинг@Mail.ru
USD
377.18
EUR
434.13
RUB
4.6285
GEL
139.84
2026 թ. մարտի 30, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+8

ՀԱԷԿ–ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

14.07.2025, 11:14
Այս պահին ԱԷԿ-ը գործում է բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների պահպանմամբ
ՀԱԷԿ–ը միացել է ՀՀ միասնական էներգահամակարգին

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի․/ԱՌԿԱ/․ 2025 թվականի պլանային նախազգուշացնող վերանորոգման աշխատանքներից (ՊՆՎ-2025) հետո, hուլիսի 13-ին՝ ժամը 03:58-ին, Հայաստանի ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի 3-րդ տուրբագեներատորը միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին նախատեսվածից շուրջ մեկ օր շուտ։

Այս մասին հայտնում են ատոմակայանից։

Այս պահին ԱԷԿ-ը գործում է բնականոն ռեժիմով՝ անվտանգության և հուսալիության բոլոր չափանիշների պահպանմամբ։