ՀԱԷԿ-ը մինչև նոյեմբերի 16–ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից` տարեկան պլանային վերանորոգման նպատակով. Էներգետիկայի նախարարություն
25.09.2013,
13:41
Հայկական ԱԷԿ–ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից մինչև նոյեմբերի 16–ը` տարեկան պլանային վերանորոգման նպատակով, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական ԱԷԿ–ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից մինչև նոյեմբերի 16–ը` տարեկան պլանային վերանորոգման նպատակով, հաղորդում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 22-ի գիշերը, ժամը 1-ն անց 20-ին, ՀԱԷԿ-ը դուրս է բերվել էներգաարտադրության ցանցից՝ վերալիցքավորման, տարեկան պլանային վերանորորգման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով միջոցառումների ներդրման համար»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Մամուլի ծառայությունից նշեցին, որ այդ աշխատանքները կտևեն 54 օր: Նախատեսվում է ատոմակայանը էներգաարտադրության ցանցին միացնել նոյեմբերի 16-ին։
Հիմնանորոգումն անցկացվում է չորս տարին մեկ անգամ։ ԱԷԿ–ը տարեկան մշակում է շուրջ 90 կասետ միջուկային վառելիք, որի մատակարարն է ТВЭЛ ռուսական ընկերությունը։
Հայկական ԱԷԿ–ը տեղակայված է Մեծամոր քաղաքի մոտ (Երևանից մոտ 30 կմ դեպի հարավ)։ ԱԷԿ–ը կառուցվել է 1980թ.–ին, ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989թ.–ի մարտին` 1988թ.–ի դեկտեմբերին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժից հետո, որի հետևանքով 25 հազար մարդ զոհվեց։ ՀԱԷԿ–ը կրկին գործարկվել է 1995թ.–ի նոյեմբերին` հանրապետությունում առկա էներգետիկ ճգնաժամի պատճառով։ Ներկա պահին գործում է կայանի միայն երկրորդ բլոգը՝407,5 ՄՎտ հզորությամբ ։ Մասնագետների գնահատականներով՝ ԱԷԿ–ը կարող է գործել մինչև 2016թ.–ը, սակայն Եվրամիությունը ստիպում է դադարեցնել այդ ԱԷԿ–ի աշխատանքները։
Նախագահ Պուտինը սեպտեմբերի 3–ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ ՌԵ–ն կարող է շուրջ 15 մլրդ ռուբլի ներդնել հայկական երկաթուղային ցանցի զարգացման մեջ (որը գտնվում է ՌԵ–ի կոնցեսիոն կառավարման տակ), Ռոսատոմը հայ փորձագետների հետ համատեղ աշխատելու է Հայկական ԱԷԿ–ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով (մինչև 2026 թ.–ը) երկարացնելու նախագծի իրագործման ուղղությամբ (ԱԷԿ–ի նոր էներգաբլոկի կառուցման հարցում ևս հայկական իշխանությունները Ռուսաստանի օգնության հույսն ունեն)։ –0–