Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 20, շաբաթ
եղանակը
Երևանում
-3

Հայաստանի գյուղատնտեսության նախարարը ՌԴ–ի մասնագետների հետ սննդամթերքի անվտանգության հարցեր է քննարկել

29.01.2015, 17:41
Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հինգշաբթի Նիկոլայ Մակիևսկիի գլխավորած Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության հետ սննդամթերքի անվտանգության հարցեր է քննարկել։
Հայաստանի գյուղատնտեսության նախարարը ՌԴ–ի մասնագետների հետ սննդամթերքի անվտանգության հարցեր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 29 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը հինգշաբթի Նիկոլայ Մակիևսկիի գլխավորած Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պատվիրակության հետ սննդամթերքի անվտանգության հարցեր է քննարկել։

«Հանդիպմանը քննարկվել են սննդամթերքի ապահովման, կազմակերպություններում անասնաբուժական հսկողության ոլորտներում համագործակցությանը վերաբերող և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,– հայտնում է գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

ՌԴ մասնագետների այցի նպատակն է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործընկերների հետ համատեղ այցելություններ կազմակերպել հայկական կազմակերպություններ և վերջիններիս խորհրդատվություն տրամադրել արտադրական գործընթացների կազմակերպման վերաբերյալ:

Այցերը կազմակերպություններ սկսվել են հունվարի 26-ից և կշարունակվեն մինչև փետրվարի 6-ը։

Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը և ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:--0--