Գյուղնախարարությունը գյուղացիներին առաջարկում է ավելացնել եգիպտացորենի և հատիկավոր մշակաբույսերի ցանքատարածքները
22.03.2013,
18:56
Հայաստանում պետք է ավելացնել եգիպտացորենի և հատիկավոր մշակաբույսերի ցանքատարածքները, կարծում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանում պետք է ավելացնել եգիպտացորենի և հատիկավոր մշակաբույսերի ցանքատարածքները, կարծում է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Մեր երկիրը հիանալի բնակլիմայական պայմաններ ունի, որոնք նպաստում են եգիպտացորենի աճին, այն դեպքում, որ այսօր մենք այդ մշակաբույսի սերմը տասնյակ տոննաներով ձեռք ենք բերում արտերկրից»,– ասաց նա։
Բացի եգիպտացորենից, ըստ Պետրոյսանի, Հայաստանում պետք է ընդլայնել նաև հատիկավոր մշակաբույսերի, այդ թվում` սիսեռի, ոսպի և սիսեռի տարածքը։
Փոխնախարարը գյուղացիներին առաջարկում է այդ մշակաբույսերի սերմերը ցանելու համար օգտագործել Հայաստանի Արարատի և Արմավիրի մարզերի տարածքները, որոնք 2012թ.–ին տուժեցին կարտոֆիլի և լոլիկի ցեցից։
Ըստ նրա` հանրապետության, ցանքատարածքները, ընդհանուր առմամբ 450 հազար հա են կազմում։
Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, եգիպտացորեն է ցանվել 3 հազար հա տարածքում, իսկ հատիկավոր մշակաբույսեր` շուրջ 2 հազար հա տարածքում։ –0–