Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Գյուղատնտեսության նախարարությունը հայ գյուղացիներին ներկայացնում է կարտոֆիլի ցեցի դեմ պայքարի մեթոդը

31.10.2012, 13:55
ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գրիգորի Բաղիյանը խորհուրդ է տալիս հայ գյուղացիներին մորմազգի մշակաբույսերը (կարտոֆիլ, բադրիջան, ծխախոտ, տոմատ, պղպեղ և այլն) փոխարինել այլ մշակաբույսերով` որպես կարտոֆիլի ցեցի դեմ պայքար։
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար Գրիգորի Բաղիյանը խորհուրդ է տալիս հայ գյուղացիներին մորմազգի մշակաբույսերը (կարտոֆիլ, բադրիջան, ծխախոտ, տոմատ, պղպեղ և այլն) փոխարինել այլ մշակաբույսերով` որպես կարտոֆիլի ցեցի դեմ պայքար։

«Դա միակ ճիշտ միջոցն է կարտոֆիլի ցեցին հաղթելու համար։ Անհրաժեշտ է այն տեղերը, որտեղ տարածված է ցեցը, մորմազգի մշակաբույսերը փոխարինել այլ բույսերով, օրինակ` ցորենով, և սպասել 2–3 տարի, քանի դեռ ցեցն ինքնին ամբողջովին չի անհետանա։ Ոչ մի այլ միջոց` քիմիկատներ, ֆերամոնային թակարդներ, պատշաճ արդյունք չեն տալիս»,– չորեքշաբթի ասուլիսի ժամանակ ասաց Բաղիյանը։

Ըստ նրա` կարտոֆիլի ցեցը բնորոշ չէ Հայաստանին, և մորմազգի սերմերի հետ այլ երկրներից է բերվել։

Բաղիյանը տեղեկացրեց, որ ներկա պահին կարտոֆիլի ցեցը տարածված է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում, Մասիսի և Էջմիածնի գյուղերում։

Միաժամանակ փոխնախարարը դժվարացավ կոնկրետ թվեր նշել կորտոֆիլի ցեցի կողմից արդեն վնասված բերքի վերաբերյալ։

Դա ջերմասեր միջատ է, որն ունակ է զարգանալ ոչ միայն ամռանը, այլ նաև ձմռանը` 10 աստիճանից բարձր ջերմաստիճանի պահպանման դեպքում։ Ցեցն առավելագույն տարածում է գտնում արևադարձային և մերձարևադարձային կլիմայում, սակայն վերջին տարիներին հիմնվել է նաև այնտեղ, որտեղ կարտոֆիլը տարին երկու անգամ են աճեցնում։ Վնասատուն հեշտությամբ է հարմարվում չափավոր լայնություններում։ –0–