Գյուղացիներին շուրջ 24 տոննա սերմ կտրամադրվի. փոխնախարար
17.05.2013,
19:41
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար մոտ 24 տոննա սերմ կտրամադրի Արմավիրի մարզի գյուղացիներին, որոնց տնտեսությունները տուժել են մայիսի 12–ին տեղացած ուժեղ կարկուտից, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար մոտ 24 տոննա սերմ կտրամադրի Արմավիրի մարզի գյուղացիներին, որոնց տնտեսությունները տուժել են մայիսի 12–ին տեղացած ուժեղ կարկուտից, ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը։
«Երկրի ղեկավարությունը տեղյակ է ստեղծված իրավիճակի մասին։ Տվյալ պահին հիմնական խնդիրը տուժած գյուղատնտեսություններին օգնություն ցուցաբերելն է` նրանց սերմեր հատկացնելով։ Դեռևս հնարավոր է կրկնացանքս կատարել և բերք ստանալ»,– ասաց Պետրոսյանը։
Ըստ նրա, խնդիրը գլխավորապես վերաբերում է խաղողի այգիներին և պտղատու ծառերին։
«Գյուղացիներն ակնկալում են կառավարության աջակցությունը։ Մենք արդեն այցելել ենք բոլոր տուժած գյուղական համայնքներ և շարունակում ենք տեղեկատվություն ստանալ վնասի մասին։ Այսօր արդեն ներկրող կազմակերպությունների տնտեսական սուբյեկտներից սերմերի գնում է իրականացվել»,– տեղեկացրեց փոխնախարարը` ավելացնելով, որ շաբաթվա ընթացքում լավագույն որակի բանջարաբոստանային մշակաբույսերի սերմեր կգնվեն նաև Ռուսաստանից։
Պետրոսյանը նշեց, որ վերջին տվյալների համաձայն, կարկտահարությունից տուժել է 15–17 հազար հա ցանքատարածք, միաժամանակ առավել մեծ վնաս է կրել 11–12 հազար հեկտարը։ Ընդհանուր առմամբ տուժել է 43 գյուղական համայնք։
Ըստ Պետրոսյանի, Գյուղատնտեսության նախարարությունը մտադիր էր հունիսին Արմավիրի մարզի գյուղացիներին շուրջ 7000 տոննա պարարտանյութ և դիզելային վառելիք տրամադրել շուկայականից ցածր գներով, սակայն կարկտահարության հետ կապված` որոշում է կայացվել արագացնել այդ ծրագրի իրագործման ժամկետը։
«Գյուղացիներին նաև լոլիկի, պղպեղի և սմբուկի 200 հազար սածիլ կհատկացվի»,– ասաց նա։
Ուժեղ կարկուտի հետ կապված հանրապետությունում ստեղծված իրավիճակը քննարկվել է չորեքշաբթի ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում։
Կառավարության ղեկավարի հանձնարարությամբ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, որը կքննարկի հակակարկտային կայանների խնդիրը և կառավարությանը կներկայացնի համապատասխան առաջարկություններ՝ դրանց արդյունավետ գործարկման համար:-0-