Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
447.61
RUB
4.8175
GEL
141.31
2025 թ. դեկտեմբերի 23, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը II եռամսյակում աճել է 1,2 կետով` մինչև 57,1

01.08.2014, 12:44
Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,2 կետով` մինչև 57,1, հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։
Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշը II եռամսյակում աճել է 1,2 կետով` մինչև 57,1
ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործարար միջավայրի ցուցանիշն 2014 թվականի երկրորդ եռամսյակում, նախորդ եռամսյակի համեմատ, աճել է 1,2 կետով` մինչև 57,1, հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ տվյալ ցուցանիշն աճել է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 1,9 կետով։

Ըստ նրա` գործարար միջավայրի ցուցանիշի աճը 2014 թվականի երկրորդ  եռամսյակում պայմանավորված է դրա բոլոր ագրեգատների բարձրացմամբ, մասնավորապես` արդյունաբերություն, առևտուր և ծառայություններ։

Մասնավորապես, արդյունաբերության ոլորտի ցուցանիշն աճել է 1,3 կետով` կազմելով 58,1, առևտրի ցուցանիշն աճել է 3,4 կետով` մինչև 60,9, ծառայությունների ոլորտի ցուցանիշը` 6,4 կետով` կազմելով 61.9։ Իսկ շինարարության ոլորտի ցուցանիշը նվազել 7,6 կետով` մինչև 45,8։

Գործարար միջավայրի ցուցանիշը հաշվարկվում է կազմակերպությունների` ընդհանուր տնտեսական վիճակի և ռիսկերի փոփոխությունների վերաբերյալ գնահատականների միջինացման միջոցով։  

2005 թվականի սկզբից ԿԲ–ն անցկացնում է ոչ ֆինանսական, ֆինանսական կազմակերպությունների և տնային տնտեսությունների եռամսյակային հարցումներ։ Դրանց նպատակն է` գնահատել ներկայիս տնտեսական դրությունը նախորդ ժամանակահատվածի համեմատ, գնահատել հետազոտվող օբյեկտների տնտեսական ակնկալիքները, հաշվարկել և հրապարակել տնտեսական բաղկացուցիչ ինդեքսները հարցումների արդյունքների հիման վրա։ -0-