Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գներն Ամանորից հետո մի փոքր նվազել են, բայց նախկին մակարդակի չեն հասել. փորձագետ
15.01.2015,
17:04
Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները մի փոքր նվազել են, բայց նախկին մակարդակին չեն վերադարձել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները մի փոքր նվազել են, բայց նախկին մակարդակին չեն վերադարձել, հինգշաբթի լրագրողներին հայտնեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը։
«Մենք գիտենք, որ հայկական դրամի արժեզրկման կապակցությամբ, ինչպես նաև Ամանորի կապակցությամբ 2014 թվականի դեկտեմբերին առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացում էր գրանցվել։ Տոներից հետ այդ գները մի փոքր նվազել են, բայց չեն հասել նախկին մակարդակի։ Կան ապրանքներ, որոնց գներն աճել էին 20-35 տոկոսով, օրինակ` կաթնամթերքինը, թեև կաթի գինն անփոփոխ էր մնացել։ Միրգն ու բանջարեղենը թանկացել էր 10-15 տոկոսով։ Հրուշակեղենի գինն աճել էր 15-20 տոկոսով»,– ավելացրեց Չիլինգարյանը։
Ըստ նրա, հիմնականում թանկացումները վերաբերել են սննդամթերքին։ Սպիրտային խմիչքի և մսի գինն անփոփոխ է մնացել, մոտ 10 տոկոսով թանկացել է կենցաղային տեխնիկան։
«Ես չեմ հավատում հայկական տնտեսության վիճակի բարելավմանը, քանի որ Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը կշարունակի ազդել Հայաստանի վրա։ Հատկապես հիմա, երբ մենք տնտեսական ընդհանուր տարածքում ենք։ Ազդում է նաև Ռուսաստանից կատարվող փոխանցումների կրճատումը»,– նշեց Չիլինգարյանը։
Կենտրոնական բանկի վերջին տվյալներով, Հայաստանի բանկային համակարգով ոչ առևտրային նպատակներով ֆիզիկական անձանց անունով 2014 թվականի հունվար–հոկտեմբերին հանրապետությունում ստացվել է մոտ 1 484.7 մլն դոլարի դրամական միջոց, ցուցանիշը 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 1.9 տոկոսով։ -0-