Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Գնաճային ռիսկեր և ազդեցություն տնտեսության վրա. Պապոյանը մեկնաբանել է տարածաշրջանային հակամարտության հետևանքները

Երեկ, 18:11
էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է տարածաշրջանային հակամարտության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա
Գնաճային ռիսկեր և ազդեցություն տնտեսության վրա. Պապոյանը մեկնաբանել է տարածաշրջանային հակամարտության հետևանքները

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է տարածաշրջանային հակամարտության ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա։

«Վնասներ ակնհայտորեն կան, հիմա էլ կան, մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք», - ասաց Պապոյանը։ 

Նախարարն ընդգծեց գնաճի ռիսկերի առկայությունը, մասնավորապես՝ Հայաստան ներմուծվող հումքի ոլորտում։ 

Նա հիշեցրեց, որ Հայաստանը բավականին մեծ առևտրաշրջանառություն ունի։ 

Նախարարը նշեց, որ այս օրերին իրենք գնահատում են այդ ռիսկերը և հույս հայտնեց, որ իրավիճակը կարճաժամկետ կլինի, և հակամարտությունը կավարատվի։ 

Նրա խոսքով՝ այդ պարագայում վնասները կլինեն հնարավորինս քիչ։ 

Պապոյանը նաև նշեց, որ եթե հետևենք ամենաբարձր մակարդակով արվող հայտարարություններին, հույս կա, որ մոտ ժամանակներում կոնֆլիկտը կավարտվի։ 

Նշենք, որ նախորդ օրը ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, պատասխանելով «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հարցին, հայտարարել էր, որ Մերձավոր Արևելքում լարվածության սրումը կարող է լրացուցիչ ազդեցություն ունենալ Հայաստանում գնաճի վրա՝ 1.2%-ից մինչև 1.7%: Սա ներառում է նավթի գների աճը, այլընտրանքային լոգիստիկ ուղիների օգտագործման պատճառով ներմուծման ծախսերի աճը և Իրանից ներմուծվող սննդամթերքի հնարավոր փոխարինումը: