Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Գևորգ Պապոյանը ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

09.11.2025, 12:37
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները և զբոսաշրջային ոլորտի այլ հարցեր
Գևորգ Պապոյանը  ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության  գլխավոր քարտուղարի հետ քննարկել է ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբեր․/ԱՌԿԱ/. ️ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայում անցկացվող ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (UNWTO) Գլխավոր ասամբլեայի 26-րդ նիստի շրջանակում հանդիպել է Կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Շեյխա Ալ Նոյիսի հետ։ Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում գրառմամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները, համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները և զբոսաշրջային ոլորտի այլ հարցեր։