Ռուսական գազի մատակարարումը Հայաստան Վրաստանի տարածքով վերսկսվել է. ԶԼՄ
23.05.2014,
16:16
Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում սողանքի հետևանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, ուրբաթ հաղորդում է վրացական «Փիրվելի» ԶԼՄ-ն։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /ԱՌԿԱ/. Վերականգնվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր մայիսի 17-ին Վրաստանի Դարյալի լեռնանցքում սողանքի հետևանքով «Հյուսիս-Հարավ» գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, ուրբաթ հաղորդում է վրացական «Փիրվելի» ԶԼՄ-ն։
«Հյուսիս-հարավ« գազատարի վթարը, որով Հայաստան է տեղափոխվում ռուսական գազը, տեղի է ունեցել Վրաստանի Դարյալի կիրճի սողանքի հետևանքով։ Դարյալի կիրճը գտնվում է Թերեք գետի հովտում, այնտեղով անցնում է Ռազմական-Վրացական ճանապարհը, որը կապում է Ռուսաստանը և Անդրկովկասի երկրները։
Ըստ ԶԼՄ-ների տվյալների` վրացական տրանսպորտային ընկերությունն ավարտել է գազատարի 1200 մետր վնասված հատվածը, և բնական գազի մատակարարումը Հայաստան վերականգնված է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։ --0--