Ֆուլլեր տնաշինական ծրագիրն է մեկնարկել Ղարաբաղում
29.05.2014,
16:11
Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը, հաղորդում է ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունը:
Իր խոսքում կառավարության ղեկավարը ողջունել է ծրագրի սկիզբն Արցախում՝ այն համարելով կարևոր քայլ Բերձորի զարգացման ճանապարհին:
Հարությունյանը նշել է, որ կենտրոնի կողմից տրամադրվող միջոցները, որպես երկարաժամկետ և անտոկոս փոխառություն, լավ հնարավորություններ են ընձեռում տեղի բնակչությանը բնակարանային պայմանների բարելավման համար:
Նա խոստացել է առավելագույն աջակցություն ցուցաբերել ծրագրի ռեսուրսների ընդլայնման աշխատանքներին և հույս հայտնել, որ կարճ ժամանակահատվածում դրա աշխարհագրությունն ու ծավալները զգալիորեն կաճեն:
Մեկնարկը տրվել է «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» 300-րդ և դրա արցախյան ծրագրի առաջին տան շինարարությամբ, որին, տանտերերի և հարևանների հետ միասին, իր մասնակցությունն է բերել նաև վարչապետը:
Հարությունյանի խոսքով՝ առանցքային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ծրագրի շրջանակներում կարևորություն է տրվում կամավորական աշխատանքին՝ հատկապես համայնքային աջակցության տեսքով:
Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ կազմակերպությունը տարիներ շարունակ անտոկոս և երկարաժամկետ փոխառություններ է տրամադրել ՀՀ տարբեր մարզերի շուրջ 300 ընտանիքների, ինչի շնորհիվ բարելավվել են նրանց բնակարանային պայմանները: Այսուհետև բարերարները կարող են իրենց նվիրատվությունները փոխանցել արցախյան ծրագրին ևս:--0--