Рейтинг@Mail.ru
USD
378.64
EUR
451.38
RUB
4.9828
GEL
140.77
2026 թ. փետրվարի 2, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-3

Fitch–ը հետ է կանչել Երևանի «B+» վարկանիշը

23.11.2020, 22:07
Fitch Ratings–ը հետ է կանչել Երևան քաղաքի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշներն արտարժույթով և ազգային արժույթով
Fitch–ը հետ է կանչել Երևանի «B+» վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հետ է կանչել Երևան քաղաքի էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (IDR) արտարժույթով և ազգային արժույթով, քանի որ էմիտենտը որոշել է դադարեցնել վարկանիշային գործընթացին մասնակցել: Այս մասին նշվում է գործակալություն ստացված մամուլի հաղորդագրության մեջ:

«Այսպիսով, Fitch –ն այլևս չի ունենա բավարար տեղեկատվություն վարկանիշը պահպանելու համար: Ըստ այդմ, Fitch-ն այլևս վերլուծություն չի իրականացնում Երևան քաղաքի համար, այդ թվում` բնապահպանական, սոցիալական և կառավարման գործոնների համապատասխանության գնահատականները: Վարկանիշները հետ են կանչվել հետևյալ պատճառով՝ սխալ կամ անբավարար տեղեկատվության տրամադրում», - նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունն իջեցրել է Երևանի (Հայաստանի) էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշն արտարժույթով`«BB»–ից մինչև «B+»` «Կայուն» կանխատեսմամբ:

Վարկանիշի այս նվազեցումը հետևում է Հայաստանի սուվերեն վարկանիշերի վերաբերյալ նմանատիպ գործողությանը, որը պայմանավորված է երկրում սպասվածից ավելի լուրջ տնտեսական իրավիճակի վատթարացմամբ կորոնավիրուսի համաճարակի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների սրացման հետևանքով:-0-