Ֆինանսական կրթվածությունը նպաստում է տնտեսության զարգացմանը․ Freedom Academy–ի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում մարդիկ ապրում են տնտեսությունից դուրս, կարծում է Freedom Academy Armenia-ի տնօրեն Գեորգի Մելքոնյանը։
«Տնտեսությունը, որտեղ մարդիկ ֆինանսապես կրթված են, ճիշտ է աշխատում, ինչպես և պետք է աշխատի», – ասել է նա «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։
Այս կապակցությամբ նա բերել է ԱՄՆ–ի օրինակը, որտեղ, ըստ նրա, մարդիկ ավելի ֆինանսապես կրթված են, քան Հայաստանում։
«Երբ Դաշնային պահուստային համակարգի նախագահ Ջերոմ Փաուելը ելույթ է ունենում, բոլորը լսում են, ապա վերլուծում՝ ցանկանալով հասկանալ, թե ինչ է նա ասել և ինչ է նկատի ունեցել: Կա նույնիսկ կատակ. նա իր ելույթը սկսում է «Good Afternoon» խոսքերով, և մարդիկ ասում են. «It’s the most expensive «Good Afternoon» in the world»», – ասել է նա։
Ընդ որում Հայաստանում, Մելքոնյանի խոսքով, եթե սովորական մարդուն հարցնեն, թե ինչ է մտածում տոկոսադրույքի մասին, նա կպատասխանի. «Ի՞նչ նշանակություն ունի դա ինձ համար։ Դա ինձ վրա չի ազդի…»՝ ավելացնելով, որ իրականում այդպես չէ։
Փորձագետը նաև ընդգծել է, որ եթե բոլորը ֆինանսապես կրթված լինեին, շուկան էլ կցանկանար զարգանալ։
«Իսկ եթե կա զարգացած շուկա, ապա, ուզես թե չուզեզ, կլինես ֆինանսապես կրթված», – եզրափակել է նա։
Ամբողջական հարցազրույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։