Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 21, կիրակի
եղանակը
Երևանում
-7

«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողների կարգավիճակ ստանալ. փորձագետ

18.06.2013, 16:54
«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու թեկնածուներ դառնալ, կարծում է Հանրային խորհրդի ավիացի գծով ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը։

«Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողների կարգավիճակ ստանալ. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. «Էյր Արմենիա» և «Միջազգային հայկական ավիաուղիներ» ընկերությունները կարող են ազգային ավիափոխադրողի կարգավիճակ ստանալու թեկնածուներ դառնալ, կարծում է Հանրային խորհրդի ավիացի գծով ենթահանձնաժողովի անդամ Լևոն Ղազարյանը։

«Ընկերությունները ազգային ավիափոխադրողների դերը ստանձնելու հնարավոր թեկնածուներ են, քանի որ նրանք թռիչքների կազմակերպման փորձ ունեն»,– երեքշաբթի լրագրողներին ասաց նա։

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ին հաստատեց օդային փոխադրումների բնագավառի փուլային ազատականացման ռազմավարությունը:
Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։

Ըստ Ղազարյանի` Հայաստանում օդային փոխադրումների համակարգի ազատականացումը և երեք ազգային ավիափոխադրողների առաջացումը ավիատոմսերի գների նվազման կհանգեցնի։

«Ազգային ավիափոխադրողների ընտրությունից հետո ընկերությունները պետք է մի շարք ընթացակարգեր անցնեն, մասնավորապես տեխնիկական վերազինման ուղղությամբ և միայն հաջորդ տարվա կեսին նրանք հնարավոր է պատրաստ լինեն թռիչքներ իրականացնելուն»,– նշեց Ղազարյանը։

Միաժամանակ փորձագետը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրային խորհուրդը սնանկացած «Արմավիա» ընկերության վերականգնման ծրագիր է առաջարկում։

Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում է կայացրել 2013 թվականի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։  

«Արմավիա» ընկերությունը ապրիլի 25-ին Հանրային խորհուրդ ընկերության առողջացման միջոցառումների ծրագիր է ներկայացրել։

«Արմավիան» այսօրվա դրությամբ ունի բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքը, որպեսզի վերականգնման ծրագիրն անցնելով, գրագետ կառավարչի ղեկավարությամբ աշխատանքի անցնի»,– ընդգծեց Ղազարյանը։

Ամեն դեպքում, ըստ նրա` ընկերությանը բարդ դատական գործընթացներ են սպասվում, քանի որ «Արմավիան» ավելի քան 20 ներկայացուցչություն ունի տարբեր երկրներում և ավելի քան 33 000 պայմանագրեր։

«Բոլոր այդ կողմերի հետ պետք է փոխադարձ հաշվարկ անցկացնել»,– նշեց նա։

Մասնավորապես, «Արմավիան» առաջարկում է վերացնել ավիատոմսի արժեքում ներառված 10 հազար դրամի չափով պետական տուրքը (այսպես կոչված` օդի հարկ. «ԱՌԿԱ»), հավասար պայմաններ ստեղծել շուկայում, տրամադրել ավիացիոն վառելիքի ինքնուրույն ձեռք բերման հնարավորություն, վերակազմավորել պետության նկատմամբ ընկերության պարտքերը։

Անհրաժեշտ պայման է նաև «բազային օդանավակայան» և «ազգային ավիափոխադրող» հասկացությունների սահմանումը` դրանց հստակ չափանիշների մատնանշումով, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների համեմատ 30 տոկոսից ոչ պակաս չափով օդանավակայանների ծառայությունների արժեքը սահմանելիս ազգային փոխադրողի համար զեղչերի ներմուծումը։

Համանման զեղչ է առաջարկվում մտցնել նաև բազային ավիափոխադրողների համար նախատեսված վարձակալվող տարածքների արժեքը սահմանելիս։  

Air Armenia–ը հայկական ավիաընկերություն է, որը բեռնատար չարտերային փոխադրումներ է իրականացնում ԱՊՀ–ի, Եվրոպայի, Մերձավոր Արևելքի, Ասիայի և Աֆրիկայի երկրներ։ Ընկերությունը գործունեությունը սկսել է 2013թ.–ի մարտի 18–ին։ Ներկա պահին ընկերության պարկը բաղկացած է 8 օդանավից` АН12, АН24, АН26, ЯК40, ТУ134, ТУ154, ИЛ76 և ИЛ86։

Հայկական միջազգային ավիաուղիները մասնավոր ավիաընկերություն է, որը 2002թ.–ից միջազգային ուղևորատար չվերթեր է իրականացնում։ 2005թ.–ին միավորվել է «Արմավիա» ընկերության հետ։ –0–