Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայաստանն ու Ղրղըզստանը I կիսամյակում տնտեսական աճով առաջ են անցել ԵՏՄ մյուս երկրներից

06.10.2015, 13:36
Հայաստանն ու Ղրղըզստանը 2015 թվականի I  կիսամյակում տնտեսական աճով առաջ են անցել ԵՏՄ մյուս երկրներից։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։
Հայաստանն ու Ղրղըզստանը I  կիսամյակում տնտեսական աճով առաջ են անցել ԵՏՄ մյուս երկրներից
ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանն ու Ղրղըզստանը 2015 թվականի I  կիսամյակում տնտեսական աճով առաջ են անցել ԵՏՄ մյուս երկրներից։ Այս մասին ասվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում։

ԵՏՀ տվյալների համաձայն` 2015 թվականի հունվար–հունիսին Հայաստանում ՀՆԱ–ի ծավալը կազմել է 4 171 մլն դոլար` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 4%, հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը։

Ընդ որում Ղրղըզստանը ԵՏՄ երկրների շարքում տնտեսության ամենամեծ աճն է արձանագրել` 7,3%։Ղազախստանի տնտեսությունը հաշվետու ժամանակահատվածում աճել է 1,7%։

Ռուսաստանի և Բելառուսի տնտեսությունները բացասական դինամիկա են ցույց տվել։ Այսպես, 2015 թվականի առաջին կիսամյակում Ռուսաստանի տնտեսությունը նվազել է 3,5%, իսկ Բելառուսի տնտեսությունը` 3,3%։

ԵՏՄ անդամ երկրների ՀՆԱ–ի ծավալը 2015 թվականի հունվար–հունիսին կազմել է 722,1 մլրդ դոլար և 2014 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մշտական գներով 2,7% (2014 թվականի հունվար–հունիսին 2013 թվականի հունվար–հունիսի համեմատ աճել է 0,9%)։

ԵԱԶԲ կանխատեսումների համաձայն` 2015 թվականի տվյալներով Հայաստանի տնտեսության մեջ կանխատեսվում է 2–2,5%, Ղրղըզստանում աճ 1,8%, Բելառուսում նվազում 3,5–4,5%, Ղազախստանում աճ 0.5 մինչև 1%, Ռուսաստանում անկում 3-4%։ -0-