Рейтинг@Mail.ru
USD
378.44
EUR
446.07
RUB
4.925
GEL
140.62
2026 թ. փետրվարի 4, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

ԵՏՄ–ի ներսում պետք է առևտուրն իրականացնել ազգային արժույթով. ԵՏՀ կոլեգիայի անդամ

29.10.2015, 20:59
Եվրասիական տնտեսական միության ներսում անհրաժեշտ է առևտուրը հնարավորինս իրականացնել ազգային արժույթով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Եվրասիական տնտեսական միության առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը` մեկնաբանելով ռուսական կողմի առաջարկությունն ալկոհոլի և ծխախոտի ակցիզները շաղկապել ոչ թե եվրոյին, այլ ռուբլուն։
ԵՏՄ–ի ներսում պետք է առևտուրն իրականացնել ազգային արժույթով. ԵՏՀ կոլեգիայի անդամ

ՄՈՍԿՎԱ, 29 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միության ներսում անհրաժեշտ է առևտուրը հնարավորինս իրականացնել ազգային արժույթով, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Եվրասիական տնտեսական միության առևտրի կոլեգիայի անդամ (նախարար) Անդրեյ Սլեպնյովը` մեկնաբանելով ռուսական կողմի առաջարկությունն ալկոհոլի և ծխախոտի ակցիզները շաղկապել ոչ թե եվրոյին, այլ ռուբլուն։

 

 «Մենք առավելագույնս պետք է առևտուր իրականացնենք ազգային արժույթներով, և այդ ժամանակ մենք առաջ կընթանանք, այն ժամանակ մեզ մոտ բոլորը կգան, և իրենց եվրոն ու դոլարը կվերածեն մեր ռուբլուն կամ ձեր դրամին»,– ասել է նա։

Ռուսաստանը և ԵՏՄ երկրները պայմանավորվածություն են ձեռք բերել ալկոհոլային արտադրանքի և ծխախոտի ակցիզային տոկոսադրույքների միջանցքի վերաբերյալ։ Մոսկվան առաջարկում է ակցիզները շաղկապել ոչ թե եվրոյի, այլ ռուբլու հետ։

Հատկանշական է, որ այսօր ԵՏՄ երկրներում առևտրի 70 տոկոսն իրականացվում է ռուբլով։
-0-