ԵՏՄ-ին միանալը հարյուր անգամ կավելացնի հայկական ապրանքների իրացման շուկան. փորձագետ
03.10.2014,
13:38
Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը հարյուր անգամ կավելացնի հայկական ապրանքների իրացման շուկան, կարծում է հայտնի հայ տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը հարյուր անգամ կավելացնի հայկական ապրանքների իրացման շուկան, կարծում է հայտնի հայ տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
«Հարցն այն է, թե Հայաստանը կարո՞ղ է ճիշտ օգտվել բացվող հնարավորություններից և իր տեղը զբաղեցնել այն հատվածներում, որտեղ նրա արտադրանքը մրցունակ կլինի»,- ուրբաթ ասաց Մանասերյանը:
Նա միաժամանակ նշեց, որ Միությանը միանալը մի շարք պարտավորություններ է նախատեսում, մասնավորապես, Հայաստանն այլևս չի կարողանա ինքնուրույն մաքսային քաղաքականություն վարել:
Խոսելով Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու պայմանագրի` կառավարության հավանությանն արժանացած նախագծի մասին` փորձագետն ընդգծեց, որ այն տիպային է բոլոր անդամ երկրների համար` ոչ մեծ տարբերությամբ:
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ի նիստում հավանություն է տվել կաբինետի անդամների հավանությանը ներկայացված Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միացման մասին պայմանագրի նախագիծը:
Հայաստանի` ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրի եզրափակիչ տարբերակը պատրաստ է և հոկտեմբերի 3-ին ուղղվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին: Չորս երկրներից յուրաքանչյուրում անցկացվում են ներպետական ընթացակարգեր, որոնք անհրաժեշտ են նախագահներին ԵՏՄ-ի մասին` 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրին Հայաստանի միացման պայմանագիրը ստորագրելու համար: -0-